«Բարեւ Ռոբ. քեզ հարմար ե՞ս զգում մեղադրյալի աթոռին»,- այսօր վերաքննիչ դատարանի մոտ իրականացված «աստիճանով ցույցի» ժամանակ հարց հնչեցրեց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը:
Քանի որ կուսակցության անդամները հնարավորություն չունեցան մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի` խափանման միջոցը գրավի դիմաց փոխարինելու դատական դռնփակ նիստին, նրանք որոշեցին յուրահատուկ մեթոդով ճշտել`արդյոք նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, թե`ոչ:
Դատական կարգադրիչներից ճշտելով դատարանի դահլիճի պատուհանը, «Երկիր Ծիրանիի» անդամները աստիճան բերեցին եւ տեղադրեցին այդ պատուհանի մոտ: Սոնա Աղեկյանն անգամ առաջարկեց, որ Ռոբերտ Քոչարյանին թույլատրեն`նա մոտենա պատուհանին եւ ձեռքի շարժումով հաստատի իր ներկայությունը դահլիճում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ