Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ուզում էր մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գործով դռնփակ նիստին

Օգոստոս 10,2018 15:21

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան էր եկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն`իր մի քանի կուսակիցներով: Նա ցանկանում էր մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու դատական նիստին: Երկար ժամանակ դատական կարգադրիչները փորձում էին Զարուհի Փոստանջյանին համոզել-բացատրել, որ նիստը փակ է եւ ոչ ոք չի կարող ներկա գտնվել: Տեղում, Զարուհի Փոստանջյանը փոխեց որոշումը: Ասաց`կմասնակցի այն նիստին, որը բաց է: Նման նիստ չկար այդ պահին:

Մանրամասները` տեսանյութում

Ի վերջո, Զարուհի Փոստանջյանը մտավ դատական նիստերի նախասրահ, նրա կուսակիցները պաստառներ պարզեցին`«Ռոբերտ Քոչարյանի տեղը բանտախուցն է» մակագրությամբ:

Իսկ տիկին Փոստանջյանն էլ հայտարարեց, որ սպասելու են՝ տեսնեն, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճից կրկին կալանավայր տեղափոխում: Նա չի բացառում, որ դատարանը որոշի անգամ գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Բայց ինքը գտնում է, որ Սերժ Սարգսյանն է պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը պետք է ընդլայնվի, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ գոնե իբրեւ վկա պետք է հարցաքննվի, հարցաքննության պետք է կանչվի նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031