Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Այսօր, հավանաբար, վճիռ չի լինի

Օգոստոս 10,2018 15:09

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու եւ գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, երեկ ութ ժամ տեւած քննությունից հետո նիստն ընդմիջվել է:

Երեկ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ վերաքննիչ բողոքները ներկայացվել են, ելույթ է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ այսօր բողոքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնելու մեղադրող դատախազները։

Այսօր նիստի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ չի կարծում, թե այսօր դատարանը վճիռ կհրապարակի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել իբրեւ վկա ՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք առաջադրվեց` 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով. նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031