Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տա մտքի տեռոր, ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին». Հրանտ Մարգարյան

Օգոստոս 10,2018 14:26

Այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին:

Նրա խոսքով՝ «Ես զարմանում եմ նրանց վրա, որ քննադատում են: Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, նոր Հայաստանի շարժումը: Հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն եւ որովհետեւ չենք ուզում սխալվեն՝ տեսակետ ենք հայտնում: Հակառակը ոնց որ մտքի տեռոր լինի: Ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում, այսինքն, մտահոգվելու իրավունք չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն, իրավունք չունե՞նք: Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին: Իսկ եթե ուզում ենք, ժամանակին պետք է հիշեցնենք ինչից խուսափի, որ ճանապարհով չերթա, որտեղ է, որ մենք մտահոգություն ենք տեսնում: Եթե գործընկեր ենք, այսպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով ու համակերպվելով: Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի համար ենք մտահոգ, երկրի ապագայի համար, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ: Բայց թույլ չենք տա, որ մտքի տեռոր անեն, որովհետեւ տեռորը տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա՝ ուզում ես, միտքն արգելակի»:

ՀՅԴ-ն այսօր հրապարակեց սոցիալ-տնտեսական քաղաքականության իրենց հիմնադրույթների նախագիծը: Այս առնչությամբ Հրանտ Մարգարյանն ասաց. «Հայաստանի քաղաքական դաշտում կուսակցությունները հաճախ շատ են նմանվում իրար՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ, կարող է իրար հայհոյեն, իրար չընդունեն, բեւեռներ ներկայանան, բայց խորքում՝ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ նույնն են: ՀՅԴ-ն տարբերվում է բոլորից, որովհետեւ լիբերալ տնտեսական համակարգը չենք ընդունում, սոցիալ-դեմոկրատական հիմունքների վրա է մերը: Այդ առումով մենք կարեւոր քայլ ենք անում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, աղքատությունը չսիրելը, աղքատության դեմ պայքարը միայն խոսքերով ու ցանկությամբ չի: Դա պետք է նաեւ քաղաքականություն, ծրագիր լինի, աղքատությունը վերացնելու հիմնավոր ծրագիր է պետք ու դա ՀՅԴ-ն ունի. «Կոռուպցիա, այն բոլոր երեւույթները,որոնց մասին խոսում են, ինչ-որ պատճառով են ստեղծվել, միայն հետեւանքների դեմ պայքարով չի, որ կարողանաս արմատախիլ անել, հիմնավոր լուծումներ են պետք»:

Նա ասաց, որ դրա սկիզբը պետք էր դնել դեռ ամիսներ առաջ, վերջին իրադարձությունները խանգարել են. «Մենք կոալիցիայի մեջ լինելով՝ նոր ուղղություն ենք բացում, որը հավանաբար կառավարական քաղաքականությանը համահունչ չի, բայց մեր քաղաքականությունն է, մեր տեսակն է, եթե մենք մեծամասնություն լինեինք՝ այս մոտեցումով կղեկավարեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    Եթե ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանին հաջողի,«չնայած դա այնքան հեռու է դաշնակից» ուրեմն առաջին հերթին դուք մի խանգառեք եվ նրա գլուխը երբեք չի կպնի քարին, ազգի դավաճաններ:Հոկտեմբերի 27-ը Ձեր ձեռքի գործն է էլի մի ուրիշ դավադրանք էք պատրաստում:Ինձնով լիներ Ձեր բոլորին կքշեի Լիբանան:Իսկ ձեր տնտեսակա ծրագիրը շատ հաջող թխված է մի քանի զարգացած տերություններից որոնց բուջեն հարուստ է:Հիմա եկել ես ախքատի ականջին լապշա ես կախում ձեր զարգացման ցածր մակարդակով, համոզում ես որ «ՄԵՐՍԵԴԵՍՆ» լավ մեքենա է գնի, բայց առանց մտածելու թե աղքատին որտեղից այդքան փող որ գնի:
    Խորն էնք ուսումնասիրել ձեր տնտ. ծրագիրը դա նոր Հայաստանի համար զիբիլ է:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

  2. Անի says:

    Ով կարող է ավելի լավ իմանալ “տեռոր” բառը քան ՀՅԴ’ն. Իրենց ամբողջ պատմությունը այդ բառով կարելի է բացատրել, էլ ուրիշ ինչի մասին պետք է խոսեն.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031