Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՃ. Կասկածներ ունենք, որ Ջերմուկի ոստիկանության պետը՝ Աշոտ Խաչատրյանը կարող է անաչառ որոշումներ կայացնել

Օգոստոս 10,2018 13:41

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին

Դիմում Ջերմուկում ոստիկանական կազմի շահերի բախման կապակցությամբ

 

արդեն 50 օրից ավելի է՝ Վայոց Ձորի բնակիչները, Հայաստանի այլ վայրերից մտահոգ մարդկանց հետ միասին, իրենց սահմանադրական իրավունքներն են պաշտպանում, ինչպես նաև սահմանադրական պարտավորությունն են կատարում՝ հոգ տանելով բնական միջավայրի պահպանության համար Ամուլսարում։

Վերջին օրերին արդյունահանմամբ շահագրգռված ընկերության՝ Լիդիան Արմենիայի հրահրմամբ լարվածություն է առաջացել, քանի որ ընկերությունից աշխատավարձ ակնկալող տեղացիներին Լիդիանը դուրս է հանել Ամուլսարի պաշտպանների դեմ։

Այս իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն և քաղաքացիների իրավունքների համապատասխան պաշտպանություն։ Մենք կասկածներ ունենք, որ Ջերմուկի ոստիկանության պետը՝ Աշոտ Խաչատրյանը կարող է անաչառ որոշումներ կայացնել նման իրավիճակում, քանի որ նրա ընտանեկան և բարեկամական հարաբերություններում կան Լիդիան Արմենիա ընկերության հետ ուղղակիորեն առնչվող անձինք։ Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի կինը՝ Նաիրա Հովսեփյանն աշխատում է Լիդիան Արմենիայում։

Աշոտ Խաչատրյանի ընտանիքի հետ նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Լիդիան Արմենիայում աշխատող միջին ղեկավար անձնակազմի անդամներից մեկը՝ Արթուր Մակարյանը։ Կան նաև լուրեր, որ Աշոտ Խաչատրյանը Լիդիան Արմենիային վարձակալությամբ գույք է տրամադրում։

Այս դիմումով խնդրում ենք հրատապ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել ոստիկանական կազմում առկա հնարավոր շահերի բախումը կանխելու, շահագրգիռ կողմ հանդիսացող՝ Լիդիան Արմենիայի հետ ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական, ծառայությունների մատուցման կամ որևէ նման հարաբերություն ունեցող ոստիկանության անձնակազմին ձերծ պահելու Ամուլսարում որոշումների կայացումից և այդ գործընթացում առնվազն ժամանակավորապես ներգրավելու շահերի բախում չենթադրող անձնակազմի։

 

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Թեհմինե Ենոքյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031