Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսում են, թե երեխայիս գլուխը կերել եմ, բայց խիղճս մաքուր է». կորած 14-ամյա Հայկի մայր

Օգոստոս 10,2018 13:18

«Հանդիպել եմ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա ասել է, որ իր պրակտիկայում նման դեպք չի եղել: Անգամ պատճառ չկա, որի հետքերով կարող են ոստիկանները գնալ»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հունիսին կորած եւ մինչ օրս ոստիկանության կողմից որոնվող 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը՝ Այնթափի բնակիչ Հասմիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեխան աուտիզմ ունի:

Մայրն անդրադարձավ հանրության շրջանում իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«Խոսում են, թե երեխայիս գլուխը կերել եմ, բայց խիղճս մաքուր է, ինչ ուզում են՝ թող խոսեն, ինձ էլ չի հետաքրքրում, էլ ուշադրություն չեմ դարձնելու: Եթե ոստիկանությունը կասկածեր, որ ես կամ նրա հայրը ինչ-որ բան ենք արել, ես այստեղ չէի լինի»,-վստահեցրեց տիկին Հասմիկը:

Նա նշեց, որ մեծ դժվարությամբ է խնամում երեխաներին. մյուս երեխան՝ աղջիկը, եւս աուտիզմ ունի. «Տունը խոնավ է, բորբոսնած, առվի ջուրը պարբերաբար ներս է լցվում: Բավական է մեր տուն այցելել՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում ենք ապրում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2127442517274252/%C2%A0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031