Լրահոս
Օրվա լրահոսը

14-ամյա կորած Հայկի մայրը խոստանում է. «Ոչ մի բան չեմ ձեռնարկի, եթե նորմալ վիճակում երեխայիս բերեք-հասցնեք ինձ»

Օգոստոս 10,2018 13:08

«Այցելել եմ աստղաբան Էլյա Հովհաննիսյանին, որի մասնագիտական հաշվարկները ցույց են տվել, որ երեխաս ողջ է»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ հունիսին կորած եւ մինչ օրս ոստիկանության կողմից որոնվող 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը՝ Այնթափի բնակիչ Հասմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեխան աուտիզմ ունի: Մայրը նրա կորելու հանգամանքների հետ կապված որոշակի տվյալներ ունի. «Նրա կորելուց օրեր անց, երբ ոստիկանության գերմանական հովվաշունը հոտոտում էր մեր տունը, Հայկի հետքերով հասավ մինչեւ Արարատի ավտոճանապարհի վրա ու կանգ առավ. հետքն այդտեղ կորել՝ ավարտվել է»:

Այստեղից մայրը ենթադրում է, որ ինչ որ մեկը ավտոճանապարհից երեխային մեքենայով վերցրել ու տարել է. «Ասեղ չէ, որ կորեր: Ենթադրում եմ, որ ինչ-որ մեկի մոտ է գտնվում: Երեխաս ողջ է՝ մահացած չէ: Կարծում եմ՝ ուղղակի վախենում են նրան բերել՝ խուսափելով պատասխանատվությունից, մտածելով, որ ես ոստիկանություն կդիմեմ ու կբողոքեմ»:

Հասմիկ Հարությունյանը խնդրանք հղեց այն ենթադրյալ անձանց կամ անձին, որոնք պահում են Հայկին. «Եթե վախենում եք ինձանից, վստահեցնում եմ, որ ոչ մի բան չեմ ձեռնարկի, եթե նորմալ վիճակում երեխայիս բերեք-հասցնեք ինձ»: Թե որն է երեխային «պահելու» նպատակը, կինը չգիտի:

Հասմիկ Հարությունյանը տղայի կորելու հանգամանքների առնչությամբ նաեւ ասաց, որ նա դարպասի վրայով անցնելով՝ տանից փախել է:

https://www.facebook.com/aravot.am/videos/2127442517274252/%C2%A0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031