Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում: Միջադեպի սկզբնական պահից սկսած Ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմի հետ ապահովում է անհրաժեշտ համագործակցություն:
Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր իր իրավասության շրջանակում ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության և օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ