Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենավանի աղբանոցը հանգիստ կարող է մրցակցել Նուբարաշենի աղբանոցի հետ

Օգոստոս 10,2018 14:30

Տարածքների համաչափ զարգացումը, որի մասին տասնյակ տարիներ է՝ խոսում է կառավարությունը, այդպես էլ տեղի չի ունենում: Համաչափ զարգացում ասելով հասկանում ենք նաեւ բարեկարգ փողոցներ, համայնքում ապրելու հարմարավետ պայմաններ, պատշաճ աղբահանություն: Սուրենավան համայնքը, որը մայրաքաղաքից ընդամենը 50-60 կիլոմետր հեռավորության վրա է, տարեցտարի ոչ թե զարգացում, այլ հետընթաց է արձանագրում: Այս տարիների ընթացքում գյուղի աղբանոցն այնքան է մեծացել, որ հանգիստ կարող է մրցակցել Նուբարաշենի աղբանոցի հետ:
Այն գյուղի բանուկ հատվածում է` ճանապարհի եզրին: Ամեն օր աղբավայրի կողքով գյուղացիներն անցուդարձ են անում, թափառող կենդանիներն այդտեղ կերակրվում են, առնետները` աղբանոցի հաշվին բազմանում, սակայն սանիտարահիգիենիկ այս իրավիճակը ո՛չ մարզի պատասխանատուներին է հուզում, ո՛չ սանիտարահիգիենայի համար պատասխանատու կառույցներին:

Լուսանկարը` Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

09.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել