Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճի՞շտ է, որ դուք Սահակ Մինասյանի մարդն եք»․ Շիրակի մարզպետը՝ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարին

Օգոստոս 09,2018 22:25

Այսօր Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամ է, բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց, թե՞ ճիշտ է, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է շարունակում կառավարել բուհը։

Կարեն Սարուխանյանը հարցն այսպես ձևակերպեց․ «Խոսակցություններ կան, որ դուք Մինասյան Սահակի «մարդն եք», պարզ ասեմ։ Դուք ժխտեցիք, որ նման բան չկա, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, որ Մինասյան Սահակը շարունակում է այսօր ինչ-որ ազդեցություն թողնել բուհի գործունեության վրա։ Կա՞ նման բան, կան խոսակցություններ, որ գնացել է, եկել է այս ընթացքում, ինչ-որ թղթատարություն, խնդրեմ կամ հերքեք, կամ հաստատեք»։

Երվանդ Սերոբյանը պատասխանեց․ «Ես մեր անձնական խոսակցության ժամանակ ասել եմ ու նորից պնդում եմ, որ  Մինասյանը Սահակը բուհից գնացել է մայիսի 17-ին, մոտավորապես վեցից քառորդ պակաս, ես դրանից հետո Մինասյան Սահակին Շիրակի պետական համալսարանի մասնաշենքերից որևէ մեկում չեմ տեսել։ Եթե չեմ սխալվում հունիսի 11-ին կառավարման խմբում քննություն ուներ պարոն Մինասյանը և դիմում էր գրել, թե խնդրում եմ թող հանձնաժողովով քննությունը ընդունեն։ Մինասյան Սահակի հետ 20 տարի հանրակրթության ոլորտում աշխատել ենք, դուք գիտեք, բացի բուհում դասավանդելուց, ես դասավանդել եմ նաև ավագ դպրոցում։ Ես եղել եմ ավագ դպրոցում ուսուցիչ, ինքը եղել է վարչության պետ, ես բազմաթիվ անգամ եղել եմ օլիմպիադաների, ընդունելության քննությունների, տարբեր ձևաչափերով կրթության վարչության հետ աշխատելու համակազմում։

Մեր հարաբերությունները եղել են նորմալ և շատ հարգալից։ Մինասյան Սահակի հետ այս ընթացքում հանդիպել եմ 2-3 անգամ, հեռախոսազրույց եմ ունեցել երևի մի 3-4 անգամ։ Այդ հանդիպումները, հեռախոսազրույցները եղել են թելադրված մեր գործունեությամբ։ Եթե ես ասեմ, որ ոչ մի հանդիպում ու հեռախոսազրույց չեմ ունեցել, ներկաներից շատերը կմտածեն, որ ես վատ կառավարիչ եմ։ Ինչ մնում է թելադրանքին՝ կառավարվո՞ւմ է նրա կողմից, թե՞ չէ, գիտեք ստացվել է մի վիճակ, որ ես անընդհատ ինչ-որ ապացուցելու բան ունեմ ինչ-որ մարդկանց։ Ես մի խնդրանք ունեմ․ դուք իմ գործողություններում գտեք մեկ քայլ, որը թելադրված է եղել, ես բոլոր որոշումները բացառապես ընդունում եմ ինքնուրույն։ Ինքնուրույն չի նշանակում, թե ես չեմ խորհրդակցում բոլորի հետ։ Եթե որևէ մեկի թելադրանքը կլինի իմ նկատմամբ, ես այս օրը կգրեմ դիմումս ու կգնամ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031