Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը խոսեց ու նույնիսկ փայլուն խոսեց». Հայկ Ալումյանը մտածում է հրապարակել Քոչարյանի՝ դատարանում բերած փաստարկները

Օգոստոս 09,2018 20:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը:

8 ժամ տեւած նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեցին, որ հարցի քննությունը հետաձգվել է:

Ալումյանն ասաց, որ երկրորդ նախագահը դատական նիստին մասնակցել է, խոսել է. «Խոսեց ու նույնիսկ փայլուն խոսեց: Ես նույնիսկ մտածում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել, որովհետեւ բավականին լավ հիմնավորված փաստարկներ էին թե՛ գործի վերաբերյալ եւ մեղադրանքի մասով»:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ երկրորդ նախագահը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, իր դիրքորոշումը չի փոխել:

Հիռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. AHNAHN says:

    Փաշինեանի միջոցով լտպ-ն վրէժ է լուծում Ռոբերտ Քոչարեանից Արցախն ադրներին յանձնելու 1998թ իր նախագիծը ձախողելու համար (Վազգէն Սարգսեանի հետ, որի նկատմամբ լտպ-ի վրեժը հանգամանքներն իրէնց վրայ առան), ենթարկելով նրան ստորացուցիչ, անհիմն ձերբակալման։ Կալանքի միակ հիմքը Նիքոլ Փաշինեանի թողտուութիւնն է։ Փոխանակ ազգի երդւեալ դաւաճան լտպ-ին ձերբակալելու (որը բազմաթիւ, բացայայտ փորձեր արեց ուղղւած ինչպէս ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ հրահրելու, արիւնայեղութիւն կազմակերպելու, այնպէս էլ Արցախն ադրներին տալու նպատակին), Փաշինեանը նրա սադրանքով ձերբակալում է Քոչարեանին։

    • ՌՔ-ի մեղադրանքի, ինչպես նաև կալանավորման ՀՔԾ պետի հրապարակայնորեն արտահայտած իրավական փաստարկները, անտրամաբանական են ու ոչ հիմնավոր: Այսպես մեղադրանքի հիմքում, նա հրապարակելով 0038 հույժ գաղտնի ՊՆ հրամանի 3-րդ և ձ-րդ կետերը, հայտարարել է, որ իր մոտ տպավորություն կա, որ այդ հրամանը դիվերսիոն խումբ ստեղծելու համար է: Անտրամաբանական է քննչապետի այս փաստարկը, քանի որ նրա մեջ բերած կետերից իմ մոտ այն հաստատուն համոզմունքն է ծագել, որ դրանով ստեղծվում է ՀԱՅԿԱԿԱՆ <> ԽՈՒՄԲ, ինչն գտնում եմ, որ ՀՀ պետաության համար անհրաժեշտ ստորաբաժանում է: Իսկ այն հարցին, թե ինչու՞, այդ դեպքում որպես ՊՆ-ի ստորբաժանում, այլ ոչ թե ԱԱԾ-ի,նշեմ, որ դա կարևոր չէ, մի քանի փաստարկներով: 1.Էական չէ կատվի գույնը, կարևոր է, որ նա մուկ որսա: 2.Լեգենդար խորհրդային <> ջոկատը, ստեղծվել էր ՊԱԿ-ի /КГБ/ նախագահ Անդրոպովի հրամանով որպես տեռորիզմի դեմ պայքարի ջոկատ, բայց նաև հարկ եղած դեպքում օգտագործվել էր արտաքին ռազմա-քաղաքական հարցերում /Աֆղանիստան, դեկտեմբեր 1979թ., Ամինի պալատի գրավում/: 3.Նիկոլ Փաշինյանն էլ ներկա ժամանակ Ոստիկանության ներքին զորքերն էլ է օգտագործում Արցախի սահմանները պաշտպանելու համար: Կալանքի հիմքերի մասով, ՀՔԾ-ի պետի գլխավոր փաստարկն է՝ ՌՔ-ն գտնվելով ազատության մեջ կարող է օգտագործել սոցիալական և իշխանական լծակները, որպեսզի ազդի նախաքննության վրա, ինչը գտնում եմ նույնպես անտրամաբանական ու անօրեն հետևյալ փաստարկներով. 1.Երկրի Նախագահը ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ խցկես ու չգտնես, նա լինի կալանքի տակ, թե ազատության մեջ այդ լծակները, եթե օգտագործվեն, օգտագործվելու են անգամ առանց նրա միջամտության: 2.Էդ ի՞նչ քննիչներ են, կամ, ավելի ճիշտ ի:նչ ՀԿԾ-ի ղեկավար է, որ <> նման ազդեցությունից, եթե իսկապես նա իրավացի է: ՈՒստի, սեփական թուլությունը չպետք է օգտագործել իբրև փաստարկ մեկ այլ անձի ճակատագիրը որոշելու իրավական հարցերում:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/09/974681/?replytocom=1183014#respond

      © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. AHNAHN says:

    լտպ-ի հիմնական վրէժը հայ ժողովրդից է։ Նա դրա բազմաթիւ ապացոյցներ է տւել — 90-ական թւերի սովն ու ցուրտը, կտրտւած անտառները, ժողովրդին պատերազմի մոլուցքի մէջ մեղադրելը, Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու նրա բազմաթիւ փորձերը, Արցախն ադրներին տալու ձգտման ձախողումը — նա դրանք մեզ չի ներել, չի ներելու։ Դրանց համար նա մեզնից, հենց քեզնից վրէժ է առնելու։ Երիտասարդ սերունդը՝ Փաշինեանի հիմնական բազան՝ այսօր Քոչարեանին ազգի համար մէկ թշնամի համարող խաւը ոչ մի նման բան չի յիշում։ Երկու օր առաջ, մէկն ինձ ասում է՝ գոնէ մի պատճառ նշեք, թէ ինչու պէտք էր լտպ-ին ձերբակալել։

    Հիմա Փաշինեանը, լտպ-ի սադրանքին հետևելով Քոչարեանին նետել է ամբոխի խրախճանքին, յոյս ունենալով ժողովրդականութիւն ձեռք բերել։ Բայց Քոչարեանն լտպ-ի միայն միջանկեալ վրէժի նպատակակէտ է։ Նրա իսկական վրէժը հայ ժողովրդից է, — չի հանգստանալու, մինչև մի մեծ արիւնայեղութիւն չկազմակերպի։ Փաշինեանն էլ առայժմ իրէն բաւարարւած է զգում լտպ-ի ձեռքին գործիք, աւելի ճիշտ՝ խաղալիք լինելուց, նրա քմահաճոյքին ենթարկւելուց։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031