«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ», Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետաքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:
Հովիկ Աբրահամյանը հերքեց ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:
Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ: «Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև հաստատեց հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության. «Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ որոշ շահագրգիռ անձանց ևս խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Hayeli.am»-ի կայքում:
Պէտք է ենթադրել, թէ այդ զէնքերը Սուրբ հոգիի ներգործութեամբ դրուած են Հովիկ Աբրահամեանի տունը՝ նրա անունով, ինչպէս որ Սուրբ հոգիի ներգործութեամբ միլիոնաւոր դոլլարները նրա անունով դրուած են դրամատումներու մէջ:
Եղբօրը հետ նոյն այս տականքլն ալ հարկ էր կալանաւորել եւ փսխել տալ այն հսկայ կողոպուտը, որ հիմա հանգիստ կը խժռեն ինքը, զաւակները, հարս ու փեըսայ եւ այլ հարազատներ:
Մխչյան գյուղի հայ մուկը:
Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի տարի առաջ, կար մի մուկ:Ոչ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել:
Սա անհեղաշրջելի իրողություն է:
Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից բայց նրանք ապրում են մի այլ աշխարհում,ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ ինչպես ասենք մեր մուկը ընտրեց ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքը, բոլորի աչքից հեռու:
Բայց արի ու տես այս պարագայում մեր մուկը չհաշվարկեց որ կընգնի կատվի ձեռքը եվ ոչ թե ինքը այլ եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը որ խնամքով յուղել հատուկ մետաքսյա սավանով փաթաթել ու պահեստավորել էր ավարը:
Նա միշտ էլ կուտակում է «ՍԵՎ» օրվա համար մանր մունր բաներ ասենք, 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ եվ մի քանի միլիարդի տարբեր գույնի թղթե կապոցներ:
Ճիշտ է քանակությունը մեծ չէ բայց ասենք «ՍԵՎ» օրվա համար հարմար է իշխանափոխություն կա, ցուցեր կլինի կամ էլ ասենք մեկ ուրիշ, նման մի բան, ինչպես Մարտի 1-ը:
ՀՊԿ-ի իրավաբանական բաժին