«Խնդրում եմ լինել զգոն, պատերազմը կարող է սկսվել օգոստոսին կամ սեպտեմբերին»:
Օրերս այս մասին հայտարարել էր Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:
Aravot.am-ն այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս հայտարարության մասին: «Պաշտպանության նախարար եմ, եկեք չմեկնաբանեմ», ասաց Տոնոյանը:
Դիտարկմանը՝ նախահարձակ լինելու տրամադրություն կարծես կա, Տոնոյանը պատասխանեց. «Ես ունեմ նման տրամադրություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ