Տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։ Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: