Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը ստացել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն

Օգոստոս 09,2018 17:56

2018 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,

2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Հայտնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին անգամ առաջարկում ենք, եթե առկա են վերոհիշյալ հիմքերը, ապա կարող եք Ձեր հաղորդագրությունն ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին: Հավաստիացնում ենք, որ ստացված դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031