ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի ընթացքում Վ.Տերտերյանը ողջունելով նորանշանակ փոխմարզպետներին` ներկայացրել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կատարված մի շարք ինստիտուցիոնալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 8-ին կազմակերպվելու է համապետական շաբաթօրյակ: Նիստի ընթացքում քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը, կարևորվել է նոր, ժամանակակից ու կրեատիվ նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ավարտին փոխնախարար Տերտերյանը փոխմարզպետներին հանձնարարել է համայնքների ղեկավարների հետ կազմել շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, աշխատանքներ տանել` համայնքներում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ և միջոցներ ձեռնարկել փակման ենթակա աղբանոցների փակման և կոնսերվացման ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն