Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Հավասար պայմաններ ենք ստեղծում գնումների գործընթացում». Պաշտպանության նախարարը պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերի մասին (Տեսանյութ)

Օգոստոս 09,2018 18:20

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանը 2017-2018 թվականների պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքում մի շարք խնդիրներ էր հայտնաբերել: Օրինակ՝ ՊՆ-ի եւ ոստիկանության գնումներին մասնակցած որոշ ընկերություններ պայմանագրով ներկայացնում են ավելի շատ աշխատող, իսկ զինծառայողների հիմնադրամին կատարած փոխանցումներն  (խոսքը յուրաքանչյուր աշխատակցից հիմնադրամին 1000 դրամների փոխանցման մասին է) ավելի քիչ են:  Բացի այս, տնտեսագետը նաեւ նշել էր, այս ոլորտում պետական գնումներին տարիներ շարունակ մասնակցում են եւ հաղթում խոշոր ընկերություններ, որոնք պաշտոնատար անձանց հետ են կապված:

Տնտեսագետի հայտնաբերած այս խնդիրների մասին այսօր  լրագրողները հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձումների խորհրդի նիստից հետո:

Պարոն նախարարը հերքեց, որ ընկերությունները աշխատակիցներ են թաքցնում, նա վստահեցրեց՝ պարզապես վճարումների ուշացումներ են լինում:

Դավիթ Տոնոյանը նաեւ վստահեցրեց. «Հավասար պայմաններ են ստեղծում պետական գնումների գործընթացում»:

Հարցին՝ վերանայելո՞ւ  եք գնումները, երբ 10 խոշոր ընկերություններ են մշտապես շահել, նախարարը պատասխանեց՝ «10 խոշոր ընկերությունները, դեռ չեն նշանակում կոռուպցիա, բայց ռիսկ կա»:

Հարցին՝ ընկերություններ կան, որոնք փողկապակցված են պաշտոնյանների հետ, նախարարը պատասխանեց.«Փոխկապակցվածությունն արդեն կոռուպցիա է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031