Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

Օգոստոս 09,2018 17:27

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:

2018թ. ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափով անվանական կրթաթոշակ կտրամադրի Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Ի լրումն անվանական կրթաթոշակի՝ Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռվի համալսարանն ավարտելուց հետո անցնել պրակտիկա ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթության սկզբունքով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում անցնել նաև հիմնական աշխատանքի:

Կրթությունը Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է: Բանկը շարունակական հիմունքներով աջակցում է կրթական հաստատություններին, ֆինանսավորում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական տարբեր ցուցահանդեսներ և ֆորումներ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031