Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր. այդ զենքերը նա ժողովրդի վրա չէր օգտագործի». Գուրգեն Եղիազարյան

Օգոստոս 09,2018 16:48

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ: «Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր, դա միանշանակ եմ ասում՝ երեսուն տարի նրան ճանաչելով հանդերձ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից զենք-զինամթերքի հայտնաբերմանը, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Հովիկ Աբրահամյանն այդ զենքը ժողովրդի վրա չէր օգտագործի, իր իմացությամբ նման բան լիներ չէր կարող: Իսկ եղբորն անձամբ չեմ ճանաչում, բայց չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկը կցանկանար մարդ սպանել: Մարդասպաններին ուրիշ տեղ փնտրեք, վերծանեք տեսանյութերը եւ նրանց ինքնությունը բացահայտեք»,-կոչ արեց Գուրգեն Եղիազարյանը:

Մեկնաբանելով ԱԱԾ-ի վարկածն այն մասին, որ այդ զենքերը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գուցե օգտագործվել են ոչ իրավապահ անձանց կողմից, Գուրգեն Եղիազարյանը համոզմունք հայտնեց. «Բացի այն, որ Հովիկ Աբրահամյանն այն մարդը չէ, որ սպանություններ աներ ինչ որ մեկի համար՝ նրա համար, որ Սերժ Սարգսյանն իշխանության գար, այսպիսի հարց տամ՝ ի՞նչ եք կարծում, աստված Հովիկ Աբրահամյանի խելքը գլխից առե՞լ էր, որ նա այդ սպանությունների զենքերը բերեր-տաքուկ պահեր, հետո ԱԱԾ-ն գտներ…Ի՞նչ է, չէ՞ր կարող այդ զենքերը վերացնել-ոչնչացնել: Մի խոսքով, խեղկատակություն եմ համարում այն կարծիքները, թե այդ զենքերով կարող էր Մարտի 1-ին մարդ սպանվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    Հովիկ Աբրահամյանն այդ զենքը ժողովրդի վրա չէր օգտագործել:Նա փոքր հասակից սեր է ունեցել 2 բանի նկատմամբ:
    1. Գողանալ, դրա համար էլ մականունն եղել է «ՄՈՒԿ»
    2..Որսորդ է եղել նա, սեր է ունեցել որսորդության հետ եւ այդ զենքերն պարոն Գուրգեն Հովիկն գնել է որպիսզի որսի գնա:

  2. Նարինե says:

    Մենք ողջունում ենք Ձեզ, ճիշտ գնահատական տալու համար ։ժողովուրդ մի քիչ լսեք շատ խելացի մարդկանց։ Եվ վերջ դրեք ձեր ֆանտազիաները ։Տեր կանգնեք ձեր կարգախոսին, որ ապրում էք սիրո և համերաշխ Հայաստանում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031