Հարգելի՛ հայրենակիցներ
«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կոչ անելով Արցախի բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում, իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենիքում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան: Այս համատեքստում, մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծես թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար։
Տեղեկացնում ենք նաև, որ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար:
Ուրախ կլինենք նաև լսել Ձեր դիտարկումներն ու կարծիքները մեր նախաձեռնության մասին:
Մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հընթացս:
Անե՛նք մեր քայլը…
«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Գոնե մի քանի անուններ գրեիք, թե չէ չի հասկացվում ինչ կազմակերպություն է, ինչ պատմություն ունի, ովքեր են անդամները, ինչ նպատակներ և ծրագրեր ունի այն: Կոչ անողին եթե չես ճանաչում ուղղակի այն պատճառով, որ նա չի ներկայացել, բավական դժվար է, եթե ոչ՝ անհնար, կոչին անսալը: