Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների մի մասը պառկեցին ճանապարհին և թույլ չտվեցին ծանր տեխնիկայի մուտքը լեռան տարածք. Ամուլսարում իրավիճակը լարվել է

Օգոստոս 09,2018 14:57

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լարվել է իրավիճակը Ամուլսարի տարածքում։ Ոստիկանները վաղ առավոտվանից եկել են դեպի սար տանող հողային ճանապարհները փակած քաղաքացիների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց խոչընդոտելու Լիդիան Արմենիայի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Տեղեկացնենք, որ նախորդ օրն Ամուլսարի պահապաններին էին այցելել Լիդիանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները վաղը գալու են և մուտք գործեն տարածք՝ աշխատանքները վերսկսելու նպատակով։

Հիշեցնենք, որ Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 50 օր շարունակ կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում՝ իրացնելով մաքուր և առողջ բնական միջավայրում ապրելու իրենց հիմնարար իրավունքը։

ՀՀ կառավարությունն էլ իր հերթին աշխատանքային խումբ է ձևավորել մետաղական բոլոր հանքերի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝ այդ թվում առաջին հերթին նաև Ամուլսարի։ Բայց Լիդիանի ղեկավարությունը չգնաց ոչ մի փոխզիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու հարցում և շարունակեց շանտաժի լեզվով սկսեց խոսել կառավարության և ՀՀ քաղաքացիների հետ։

Լիդիանի այսօրվա քայլերն արդեն իսկ ուղղված էին միջհամայնքային և ներհամայնքային բախումներ հրահրելուն, և վիճակն արհեստականորեն լարելուն՝ ինչը չստացվեց, քանի որ Ամուլսարի պահապանները խաղաղ պայքարի գաղափարախոսության կրողներ են և պաշտպանում են իրենց բնությունն ու բնակավայրերի տասնամյակներ շարունակ ձևավորված սոցիալ-տնտեսական կառուցվածքը։ Բնակիչների մի մասն էլ պառկեցին ճանապարհին և թույլ չտվեցին ծանր տեխնիկայի մուտքը լեռան տարածք։ Բոլորի գործողությունների արդյունքում տեխնիկան ստիպված էր նահանջել, իսկ աշխատանքները լեռան տարածքում չվերսկսվեցին։

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031