Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը չհրապարակեց տեղեկատվություն՝ Հովիկ Աբրահամյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՞ ոչ, ասաց, որ նախաքննության գաղտնիք է: Միայն ասաց, որ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել. «Մեղադրանք առաջադրվելու դեպքում, խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, բոլոր անձանց վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի»:
Հարցին, թե ինչ կարգավիճակում է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որին պատկանող օբյեկտից հայտնաբերեցին այդ զենք զինամթերքը, պարոն Խաչատրյանն ասաց, որ նա կասկածյալի կարգավիճակում է. «Կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»:
Հարցին, տեղեկատվություն կա, որ մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից՝ եղել են նաեւ զինված խմբեր, պատասխանեց՝ հիմա ստուգվում է այդ վարկածը:
Հարցին, թե կարծում եք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները եւս այդ անձանց թվում են, ՀՔԾ ղեկավարը պատասխանեցց, որ այդ ամենը ստուգվում է:
Սերժ Սարգսյանը հրավիրվելո՞ւ է հարցաքննության՝ հետաքրքրվեցին լրագրողները եւ պարոն Խաչատրյանն ասաց, որ բոլոր անձիք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ հրավիրվելու են հարցաքննության:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ