Այսօր կառավարությունում լրագրողները ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե համապատասխանում են իրականությանը տեղեկությունները, որ Արմեն Աշոտյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության՝ որպես նախկին ԿԳ նախարար: Պարոն Վանեցյանն ասաց, որ նման բան տեղի չի ունեցել:
Անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի հարցին, ԱԱԾ ղեկավարն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվել են նախնական հաշվարկներ եւ արդեն կան որոշակի տեղեկություններ չարաշահումների մասին: Ըստ նրա, այս պահի դրությամբ հիմնադրամը վատնել է 1 միլիարդ 807 միլիոն դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ