Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բավական է հայտարարել, որ խափանման միջոցը միայն ձերբակալությունը պիտի լինի, դա ավելի վատ բան է, քան դատավորին զանգելը». Լարիսա Ալավերդյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Օգոստոս 09,2018 13:38

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ անգամ հասարակության կողմից ամենաչսիրված անձի նկատմամբ հարուցված գործը պետք է ընթանա ոսկերչական ճշգրտությամբ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մտահոգություն հայտնեց՝ վերին աստիճանի շատ հարցեր են ծագում գործընթացի, նախադատավարական և դատավարական իրավունքի տեսանկյունից. «Ափսոսում եմ, քանի որ շատ լավ նպատակին հասնելու համար պետք է գործել անթերի: Եվրոպական դատարանին երբևէ չի հետաքրքրում գործի նյութական մասը՝ անձը մեղավոր է, թե ոչ: Նրանց հետաքրքրում է, թե ինչպես է ընթացել այդ գործընթացը այն պահին, երբ տեղի է ունեցել հարցաքննության հրավերը, հետո ձերբակալությունը կամ խափանման միջոցից հետո գործընթացը»:

Լարիսա Ալավերդյանը հայտնեց՝ ամբողջովին համաձայն է փաստաբան Հայկ Ալումյանի տեսակետներին ու շեշտեց՝ այստեղ որևէ աղերս չկա՝ Քոչարյանը մեղավոր է, թե ոչ. «Դա իրապես այլ գործընթաց է, ոչ թե ինչի համար, այլ ինչպես են դա անում: Կան իրավունքի լեփ լեցուն ոտնահարումներ: Եթե վերցնենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-6-րդ հոդվածները, կարծում եմ, որ ափսոս է ուղղակի, որ դրական նպատակի համար, ինչի մեջ չեմ կասկածում, սկսված այս գործընթացն ընթանում է մարդու իրավունքների այդքան ակնհայտ ոտնահարումով»:

Իրավապաշտպանը շեշտեց՝ անգամ հասարակության կողմից ամենաչսիրված անձի նկատմամբ հարուցված գործը պետք է ընթանա ոսկերչական ճշգրտությամբ. «Ինչքան ավելի մեծ ուշադրություն, ավելի շատ նախապաշարումներ կան, այդքան ավելի պետք է լինի կոռեկտ ամբողջ այդ գործընթացը: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի գործով մենք դիտարկում ենք խիստ հակառակ գործընթացները: Էլ չեմ խոսում Հատուկ քննչական ծառայության պետի հայտարարության մասին, որը չենք ունեցել վերջին 15-20 տարիների ընթացքում: Բարձրաձայնել հրապարակային, որ սա է ճիշտ, այդ նույն պրակտիկայի դեմ են հենց ուզում պայքարել այս իշխանությունները: Հակասությունները հենց դրանում են, որ հայտարարությունները, նպատակներն ու կիրառվող մեթոդները վերին աստիճանի իրար հակասում են: Սրա պատճառը շտապողականությունն է: Ամեն մեկը, որ ղեկավարում է ինչ-որ մարմին, օր, ժամ առաջ ուզում է ապացուցել իր հավատարմությունը նոր իշխանություններին»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, եթե դա շարունակվի, ապա դա վկայելու է նրա մասին, որ մենք հետ ենք գցում մեզ 1990-ականների սկզբները, երբ բացահայտելով ամբողջ թերությունը սովետական տոտալիտար համակարգի՝ ճիգեր էինք գործադրում:

Արձագանքելով նոր իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներին՝ որևէ մեկը դատավորի չի զանգելու, Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Ո՞վ է տեսել իշխանությունից զանգեն: Բավական է հայտարարել, որ խափանման միջոցը միայն ձերբակալությունը պիտի լինի, դա ավելի վատ բան է, քան զանգելը: Անձամբ ես չեմ շփվել Սասուն Խաչատրյանի հետ, բայց հրապարակային նման բան հայտարարելը ավելի վատ է»:

Լարիսա Ալավերդյանը նաև քննադատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հասցեին հնչող վիրավորանքների երևույթը: Ըստ նրա՝ դա ամոթալի արշավ է և երկրի ու հասարակության պատիվն է գցում, ու այն անձինք, որոնք դա անում են, իրենք իրենց ապագայի վրա խաչ են քաշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031