Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը:
Քոչարյանի պաշտպանները լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունեն դատախազության որոշման հետ կապված, որը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների ստորագրությամբ միջնորդությունը, պատասխանեցին, որ հիմնավորումները դեռ չեն ստացել:
Ռուբեն Սահակյանն ասաց, որ այն դեռ չի հասել իրենց:
Իսկ դատարանի մոտ ընդդեմ Քոչարյանի ցույց է անում մի քաղաքացի՝ Հովհաննես Թորոսյանը: Նա Քոչարյանի փաստաբաններին տեսնելուն պես սկսեց բողոքել: Քաղաքացին փաստաթղթերի տրցակը ձեռքին, պնդում էր, որ Քոչարյանը թալանել է, ապօրինի զենքեր է բերել եւ ինքը պատրաստ է Մարտի 1-ի գործով վկայություն տալ: Թորոսյանը նաեւ պնդում էր, որ ինքը ԱԱԾ-ում է գրանցված եւ պատրաստ է ինֆորմացիա տրամադրել՝ սկսած Գարեգին Բ-ի «սրբապիղծ արարքներից», մինչեւ Գորիկ Հակոբյան, Կուտոյան ու անգամ Վանեցյան: Նա ասաց, որ «Վանեցյանին կուպիտ են արել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ