Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Հայկոյի փոխարեն լիներ կին դերասանուհի, ասելու էի՝ ես ընտրելու եմ չորս կանանցից մեկին». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 09,2018 13:23

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունում է երեք կին թեկնածուների առաջադրումը Երևանի ավագանու ընտրություններին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը հայտարարեց՝ ընտրելու եմ կին թեկնածուներից որևէ մեկին:

Այս առիթով նա մանրամասնեց. «Վերին աստիճանի ողջունում եմ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը: Կարևոր է, որ կայացած մտավորականության ներկայացուցիչները հեռու չկանգնեն այդ գործընթացից: Իհարկե, մտավորականների մի մասը փոքր-ինչ վախվորած է, իսկ Անահիտ Թարխանյանի մուտքը ես վերին աստիճանի ողջունում եմ: Ես ընտրելու եմ այդ երեք կանանցից մեկին»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը, իրավապաշտպանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ տալ. «Եթե Հայկ Մարությանի տեղը լիներ կին դերասանուհի, ես կասեի՝ չորսից մեկին եմ ընտրելու: Ես հարցը լրիվ այլ դաշտում եմ դիտարկում: Այսօր այդ հարցը դրված չէ, թե ես որ դաշտում եմ դիտարկում Հայկ Մարությանի թեկնածությունը: Անահիտ Թարխանյանի՝ տոհմիկ հայուհի լինելն ինձ համար մեծ պատիվ է: Պատիվ է, որ նման ավագանու ընտրանի ենք ունենալու: Ողջունում եմ ԳԱԼԱ-ին և հասարակական նախաձեռնությանը, որ արել են այդ առաջադրումը: Դա նորություն է, լավ բան է և այնքան քաղաքական չէ, ինչքան հասարակական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031