ՀՀ գլխավոր դատախազությունն, ի պատիվ իրեն, մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը. իսկ ՀՀ և Արցախի այն պատգամավորների պահվածքը, ովքեր որոշեցին անձնական երաշխավորագիր ներկայացնել, ի պաշտպանություն Քոչարյանի, դեռ երկար քննարկումների ու քննադատությունների կենտրոնում կլինի:
Մեծ սպասելիքներ, իհարկե, հասարակությունը չուներ, կեղծիքների և ընտրակաշառքների միջոցով, օրենսդրում հայտնված պատգամավորներից, բայց, որ, լավ տեղեկացված լինելով, թե Ռոբերտ Քոչարյանն ինչքան ապօրինությունների հեղինակ է, ինչպիսի վնաս է հասցրել ՀՀ պետականությանը, սեփական կաշին փրկելու նպատակով, կհանդգնեին պաշտպանել նրան, բոլոր պատկերացումներից վեր էր:
Կրկնակի անսպասելի էր, որ երաշխավորագիր ներկայացնողների ցանկում կային նաև պատգամավորներ Արցախի խորհրդարանից:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ