Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Նիկոլ Փաշինյանի մոտ հաջողվեց նաեւ, քանի որ ես աջակցեցի, իսկ ինձ մոտ չի հաջողվել, քանի որ, երբ ես էի անում, իր նմանները չէին աջակցում»

Օգոստոս 09,2018 13:11

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն, ընդհանուր առմամբ, խանդավառված է այն ամենով, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, բայց կարծում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Հայաստանի նոր կառավարիչների մոտեցումները կիսատ-պռատ են եւ երկիրը ժողովրդին վերադարձնելու՝ Նիկոլ Փաշինյանի նախնական հայտարարությունները հիմա կյանքի չեն կոչվում:

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով կառավարության քննադատության առիթով սոցիալական ցանցերում իր մասին հնչող մեղադրանքներին, ԱԻՄ նախագահն ասաց, որ իր համոզմամբ առողջ քննադատական խոսքն անհրաժեշտ է. «Ո՞վ եթե ոչ ընկերդ, քեզ ճիշտ ժամանակին պետք է քեզ հուշի ճիշտը»: Նաեւ հիշեցնում է. «Այնպես, ինչպես մենք ենք աջակցել հեղափոխությանը, ոչ ոք չի աջակցել եւ Նիկոլ Փաշինյանի մոտ հաջողվեց նաեւ, քանի որ ես աջակցեցի, իսկ ինձ մոտ չի հաջողվել, քանի որ, երբ ես էի անում, իր նմանները չէին աջակցում»:

Այժմ, ըստ Պարույր Հայրիկյանի, Նիկոլ Փաշինյանը եւ իր մերձավորները զբաղված են նրանով, որ ցույց տան`Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ: Սա, ԱԻՄ նախագահի համոզմամբ, խոցելի է դարձնում հենց Նիկոլ Փաշինյանին. «Հակառակորդը նրան կչեզոքացնի եւ վերջ: Նիկոլ Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, եթե այսպես շարունակվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարույր Հայրիկյանին տարակուսանքի տեղիք է տալիս նաեւ նոր խորհրդարանական ընտրությունների ձգձգումը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքին եւ կալանքը փոխելու`պատգամավորների միջնորդության մերժմանը, Պարույր Հայրիկյանը վերահաստատեց իր կարծիքը. «Ես կողմ եմ, որ նախնական կալանք կիրառվի այնպիսի դեպքերում, երբ մարդը փախչում է, երբ նրան թողել են եւ խանգարել է նախաքննությանը: Բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատարանի որոշում կա արդեն»: Նա կարծում է, եթե մեր պառլամենտականները մի քիչ խելոք լինեին, իրենց միջնորդության մերժումից հետո, անմիջապես, արտահերթ նիստ կհրավիրեին եւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կանեին, որով պառլամենտականների 1\3-ի միջնորդությամբ մարդուն հնարավոր կլինի կալանքից հանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031