Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ բուհերում առկա թափուր տեղերի մասին, հետեւյալ պատկերը ներկայացրեց: Ըստ այդմ, ԵՊՀ ընդունվածների թիվն է՝ 1496, թափուր տեղերի քանակը՝ 1749, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ ընդունվածների թիվն է՝ 66, թափուր տեղերի թիվը՝ 226, ՀԱՊՀ ընդունվածների թիվն է՝ 476, թափուր տեղերի թիվը՝ 226:
Մյուս բուհերի դեպքում պատկերը համապատասխանաբար այսպիսին է.
ՀԱՊՀ Գյումրի 30- 24
ՀԱՊՀ Վանաձոր 26-33
ՀԱՊՀ Կապան 17-21
ՃՇՀԱՀ 256- 789
ՀՊՏՀ 400-529
ՀՊՏՀ Գյումրի 16- 149
ՀՊՏՀ Եղեգնաձոր 9-51
ՀՊՄՀ 352- 845
ԵՊԼՀ 303- 837
ՇՊՀ Գյումրի 102-239
ՎՊՀ Վանաձոր 165- 184
ԳՊՀ Գավառ 22- 313
ԵՊԲՀ 418-169
ՀԱԱՀ 376-985
ԳՊՀ (Գորիս) 55-156
Սլավոնական համալսարան 23- 250
Հայբուսակ 1- 269
Հայկական բժշկական ինստիտուտ 7-53
ԳԹԿ տվյալներով՝ թափուր տեղերի գծով ռեկորդակիրը ԵՊՀ-ն է՝ 1749 տեղ, այնուհետեւ՝ ՀԱԱՀ-ը՝ 985, ապա ՀՊՄՀ-ն՝ 845:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ