Այսօր կարգադրություն եմ ստորագրել Նունե Ավանեսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին։
Բացարձակ անձնավորված ոչինչ չունեմ հարգարժան տիկնոջ դեմ, պարզապես իրականացնում եմ օրենքով ինձ վերապահված մարզպետի լիազորությունները, քանի որ անձամբ պատասխանատվություն եմ կրում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ցանկացած հիմնարկի գործունեության համար, իսկ մեր քաղաքացիների առողջությունը ամենից առավել է։
Գարիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Արարատի մարզպետ