Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենիքը փրկելու ազնիվ մղումով ինչ­պես այսօր մեկնաբանում են երեք ոստիկանի սպանու­թյունը. «Ժողովուրդ

Օգոստոս 09,2018 12:14

Հիմնադիր խորհրդարանի եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները (որոնք 2016թ. գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը՝ սպանելով երեք ոստիկա­նի), Հայաստանում քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց բացի, այժմ էլ որոշել են գործունեություն ծավալել Արցախում: Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրանք հայտարարություն Էին տարածել՝ հայտնելով, թե ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ՀՀ-ում կուսակցություն կստեղծեն առաջիկա քաղաքական գործընթացնե­րին մասնակցելու նպատակով:

Այժմ էլ նույն ուժերը որոշել են ընդլայնել գործունեության շրջանակը՝ հասնելով Արցախ: Մասնավորապես, երեկ նրանք նոր հայտարարություն են տարածել, որտեղ Արցախում իշխանափոխության կոչ են հնչեցնում՝ ԼՂՀ նա­խագահ Բակո Սահակյանի իշխանու­թյունը որակելով հակապետական, քրեամետ: Արցախի իշխանությունների դեմ հայտարարության հիմք է հանդիսացել Քոչարյանի խափանման միջոցը փոխե­լու առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամա­վորների նախաձեռնած ստորագրահավաքը: «Վաղուց ժամանակն Է, որ Արցա­խում եւս իրականացվի տեղային իշխանափոխություն եւ վերջ տրվի այս երկարատեւ անհեթեթությանը: Օգոստոսի 17-ի համահայկական հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի ժո­ղովուրդը մերժի Ստեփանակերտում նս­տած թյուրիմացություններին»,– ասված է հայտարարության մեջ: Ու նրանք կոչ են արել նույն օրը Երեւանի հանրահավաքին զուգընթաց Ստեփանակերտում հանդես գալ հանրահավաքով:

Իհարկե, հայտարարության հեղինակ­ները կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենիքը փրկելու ազնիվ մղումով ինչ­պես այսօր մեկնաբանում են երկու տա­րի առաջ իրենց արած «քաջագործությունը»՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երեք ոստիկանի սպանու­թյունը: Այլ բան նրանցից դժվար է սպա­սել:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031