Շնչելով՝ ես հասկանում եմ, որ ցասումն ինձ այլանդակում է:
Արտաշնչելով՝ ես չեմ ցանկանում, որ ցասումն ինձ կառավարում :
Շնչելով՝ ես հասկանում եմ, որ պետք է հոգ տանեմ իմ մասին:
Արտաշնչելով՝ ես գիտակցում եմ՝ սիրող բարությունը միակ պատասխանն է:
Եթե մենք վրդովվում ենք, ապա պիտի վերադառնանք մեր գիտակցված շնչառությանը՝ մեզ թույլ չտալով լսել այն մարդուն, որին մեր դժբախտությունների պատճառ ենք համարում: Կարիք չկա որեւէ բան ասելու կամ անելու: Մենք վերադառնում ենք մեր շնչառությանը ու շնչում ենք այս քառատողի համաձայն եւ պետք է գիտակցենք, որ հենց ցասումն է մեզ տառապանք պատճառում, ոչ թե որեւէ մեկը:
Մենք ինչ-որ մեկի մեջ չարիք ենք տեսնում: Մենք ասում ենք՝ «նա դաժան է», կամ «նա ճնշում է ինձ», կամ «նա ուզում է կործանել ինձ»: Իրականում հենց մեր ցասումն է մեզ կործանում:
Եվ այսպես, մենք պետք է հոգ տանենք մեր ցասման մասին: Երբ տունը վառվում է, մենք պետք է առաջին հերթին վազենք տուն եւ փորձենք հանգցնել կրակը: Դեռեւս շատ վաղ է փնտրել հրդեհի պատճառ դարձած մարդուն:
Երբ մենք զբաղվում ենք մեդիտացիայով, գիտակցում ենք, որ սիրելու եւ ներելու էությունը հասկանալու մեջ է: Դժբախտ մարդն արարքներ է գործելու եւ բառեր է արտասանելու, որոնք այլ մարդկանց էլ դժբախտ կդարձնեն: Եթե մենք թարմացնենք մեր ուժերը կարեկցանքի նեկտարով, ապա մեր մեջ բարեկեցության աղբյուր կգտնենք: Այդ երջանկությունն օգուտ կբերի նաեւ մյուս մարդկանց: Այն մարդը, որին մենք արհամարհում ենք, կարիք ունի կարեկցանքի, ոչ թե ատելության, քանի որ նա շատ դժբախտ է:
Մենք պետք է փորձենք ժպտալ, երբ կարդում ենք այս քառատողի վերջին տողը: Այդ ժպիտը կթուլացնի մեր երեսի մկանները: Այնուհետեւ մենք պետք է դուրս գանք բակ՝ փորձելով կատարել քայլելու մեդիտացիան: Մաքուր օդը, մարգագետնի գեղեցկությունը՝ այդ ամենը մեզ շատ կօգնի:
Տուն վերադառնալուց առաջ մենք պետք է վստահ լինենք, որ ժպտում ենք թեթեւ եւ բնական: Երբ մենք ժպտում ենք, ապա հասկանում ենք, որ ցասումը վերափոխվել է ընկալման եւ ներման:
Հան Տիտ Նատ (ծնվ. 1926), վիետնամցի բուդդայական քարոզիչ
Ազատ թարգմանություն ռուսերենից
Ահա այդպես ժպտալով էլ բուդդիստները Մյանմայում կոտորում են մահմեդականներին, իսկ Տիբեթում ապրող բուդդիստ հոգևորականների մասին կարելի է սարսափազդու փաստեր գտնել ինտերնետում այն մասին, թե ինչպես էին կտրում իրենց ստրուկների վերջույթները, չորացնում դրանք և որպես թալիսման վզներից կախած ման գալիս:
Երբ անտառ ես մտնում պատրաստ եղիր որ գիշատիչ գազանները կարող են հարձակվել քո վրա եւ ինչքան ուզում ես ժպտա նրանց ու սիրի ու ների այդ գիշատիչներին, նրանք քո բարձր քաղաքակրթական գաղափարները կարող է միանգամից չգնահատեն, քանի դեռ նրանք չեն զգացել, որ դու նրանցից առավել գիշատիչ ես, այդ ժամանակ նրանք կժպտան ու կսիրեն քեզ ու նույնիսկ բարձր քաղաքակրթական գաղափարախոսություն կքարոզեն քեզ, կարճ ասած՝ սերն ու ժպիտը պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում դրանով մենք սադրում ենք դիմացինին հանցանքի՝ իսկ ինքներս մեզ՝ հանցանքի զոհ դառնալու:
Երբ տրամաբանորեն ՝անելանելի՝ վիճակի մեջ ես հայտնվում՝ երբ պետք է միակ ու ճիշտ լուծումը գտնել, բայց չգիտես թե ինչպես, իրականում փորձված է՝ ստիպում ես ինքդ քեզ ժպտալ ու հանգիստ գնա ու գործիր՝ լուծումն ինքստինքյան կգտնվի, այստեղ ամենադժվարը նման իրավիճակում ժպտալն է, որը քեզ սխալ տրամաբանության կապանքներից է ազատում: