Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է տեսանյութ տարածել Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան» այցի շուրջ մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել էին տեղեկատվությունը: Aravot.am-ի հարցին ի պատասխան ԱԱԾ-ից ասացին, որ տեղեկությունը ճշտման փուլում է ԱԱԾ-ի աշխատակիցների այցի մասին հայտնել է «Արտաշատ Վինկոն» գործարանի տնօրենը, որն արդեն օրվա երկրորդ կեսին հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Հետքի»