Օգոստոսի 8-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Հայաստանի համայնքների միություն հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը:
Խոսելու ենք տարածքային համաչափ զարգացման խնդիրներից, հեռավոր եւ սահմանամերձ համայնքներում գործարարության ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններից:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: