ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մոսկվայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղադրույքների ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 136 միլիարդ եվրո:
Խաղադրույքների միջին շրջանառությունը մեկ խաղում եղել է մոտ 2,1 միլիարդ, իսկ եզրափակիչ խաղի համար, որում Ֆրանսիան հաղթեց Խորվաթիային, 7,2 միլիարդ եվրո: Ընդ որում, ֆուտբոլասերների մեծ մասը հավատում էր խորվաթների հաղթանակին:
ԱԱ 2018-ը անցկացվել է հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ