Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ունեմ դրա օրինական իրավունքը. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրելու մասին

Օգոստոս 07,2018 20:35

Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։

Սույնով տեղեկացնում եմ, որ.

  • Ես ստորագրել եմ միջնորդության տակ։
  • Ես ունեմ դրա օրինական իրավունքը։
  • Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։
  • Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։
  • Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։
  • Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։

Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031