Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի բանկերը միլիարդով ավելի հարկեր են վճարել

Օգոստոս 07,2018 19:21

1000 խոշոր հարկատուների ցանկում բանկերն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ ուշագրավ տեղաշարժեր են արձանագրել: Գրեթե բոլոր խոշոր բանկերը՝ բացառությամբ մի քանիսի, նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ հարկ են վճարել: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին հայաստանյան բանկերը ավելի շատ հարկ են վճարել, քան՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում: 2017-ին

Ամերիաբանկը հարկատուների ցանկի 22-րդ հորիզոնականում է եղել եւ պետական բյուջե է վճարել է 2 միլիարդ 312 միլիոն 698,9 հազար դրամ հարկ: Այս տարի այս բանկը ե՜ւ դիրքերն է բարելավել ե՜ւ վճարած հարկերն են ավել եղել: Գտնվելով ցանկի 19-րդ տեղում Ամերիաբանկը վճարել է 3 միլիարդ 751 միլիոն 19,6 հազար դրամ հարկ: Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը անցյալ տարի 23-րդ հորիզոնականում է եղել եւ վճարել 2 միլիարդ 312 միլիոն 698, 9 հազար դրամ: Այս տարի այս բանկը մեկ տեղով դիրքերը բարելավել է եւ պետբյուջե է վճարել 3 միլիարդ 604 միլիոն 997,5 հազար դրամ:

Փոխարենը հարկատուների ցանկում եւ դիրքերով եւ վճարած հարկերով հետընթաց է արձանագրել Արդշինբանկը: 2017-ին Արդշինբանկը եղել է 19-րդ տեղում եւ վճարել է 2 միլիարդ 742 միլիոն 267 հազար դրամ հարկ, 2018-ին հայտնվելով 31-րդ տեղում՝ պետբյուջե է վճարել 2 միլիարդ 552 միլիոն 094,8 դրամ: ՎՏԲ Հայաստան բանկը նույնպես հարկատուների ցանկում դիրքերը զիջել է, սակայն վճարած հարկերն անցյալ տարվա համեմատությամբ ավել են եղել: 2017-ին գտնվելով ցանկի 24-րդ տեղում ՎՏԲ-ն վճարել է 2 միլիարդ 223 միլիոն 092,7 հազար դրամ: Այս տարի 33-րդ հորիզոնականում է հայտնվել՝ վճարելով 2 միլիարդ 403 միլիոն 104,4 հազար դրամ:

2017-ին Հայբիզնեսբանկը եղել է հարկատուների ցանկի 32-րդ հորիզոնականում` վճարելով 1 միլիարդ 861 միլիոն 670,7 հազար դրամ հարկ: Այս տարի բանկը լինելով ցանկի 36-րդ հորիզոնականում ավելի շատ հարկ է վճարել՝ 2 միլիարդ 191 միլիոն 031 հազար դրամ:

Ինեկոբանկն այս տարի լինելով ցանկի 27-րդ տեղում վճարել է  2 միլիարդ 945 միլիոն 790,6 հազար դրամ: Անցյալ տարի հարկատուների ցանկի 38-րդ տեղում է եղել եւ վճարել է 1 միլիարդ 631 միլիոն 594, 8 հազար դրամ:

Կոնվերս Բանկն անցյալ տարի ցանկի 51-րդ տեղում է եղել, վճարել է 1 միլիարդ 305 միլիոն 25,5 հազար դրամ, այս տարի Ինեկոբանկը դիրքերը զգալի բարելավել է՝ հայտնվելով հարկատուների ցանկի 27-րդ տեղում, պետբյուջե վճարելով 2 միլիարդ 945  միլիոն 790, 6 հազար դրամ:

Յունիբանկը 2017-ին հարկատուների ցանկի 50-րդ հորիզոնականում է եղել՝ վճարելով 1 միլիարդ 349 միլիոն 686,6 հազար դրամ հարկ, այս տարի այս բանկը հարկատուների ցանկի 68-րդ տեղում է վճարած 1 միլիարդ 117 միլիոն 426,2 հազար դրամ հարկերով:
Արարատբանկի վճարած հարկերը եւս ավելացել են. այս տարի գտնվելով ցանկի 71-րդ տեղում այս բանկը վճարել է 1 միլիարդ 75 միլիոն 337 հազար դրամ հարկ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Արարատբանկը եղել է ցանկի նույն տեղում, բայց ավելի պակաս՝ 906 միլիոն 642,9 հազար դրամ հարկ է վճարել: Հայէկոնոմ բանկն անցյալ տարի եղել է հարկատուների ցանկի 69-րդ տեղում եւ պետբյուջե է վճարել է 921 միլիոն 74,1 հազար դրամ հարկ: Այս տարի Հայէկոնոմ բանկը հայտնվել է ցանկի 50-րդ տեղում եւ պետբյուջե է վճարել 1 միլիարդ 427 միլիոն 509 հազար դրամ հարկ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031