Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Այսօրվա երիտասարդ ըմբիշներից մի քանիսը կարող են հայտնվել Տոկիոյի օլիմպիական խաղերում»

Օգոստոս 07,2018 17:24

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը չի բացառում, որ Հռոմում անցկացված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցած Հայաստանի ըմբիշներից մի քանիսը կարող են տեղ ունենալ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի ազգային հավաքականում:

Մասնագետն ամփոփելով առաջնության արդյունքները՝ նշեց, որ դրանք աննախադեպ են հատկապես ազատ ոճի ըմբշամարտում: «Դա ըմբիշների, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչների երկար տարիների թիմային աշխատանքի արդյունք է: Պտուղները քաղելու ժամանակը եկել էր», – այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արայիկ Բաղդադյանը:

Այս առաջնությունում մեր երիտասարդ ըմբիշները, նաեւ նրանք, որոնք անմասն մնացին մեդալներից, աչքի ընկան երեք հիմնական որակներով՝ ֆիզիկական լավ պատրաստվածություն, տեխնիկա եւ մարտավարման տակտիկա եւ մինչեւ վերջ պայքարելու կամք:

Դեռ առաջնության օրերին Aravot.am-ն արձանագրել էր 61 կգ քաշային կարգի պարգեւատրման արարողության ժամանակ Վազգեն Թեւանյանին եզրափակչում պարտված ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի արտասվելը: Այդ առնչությամբ Արայիկ Բաղդադյանն ասաց. «Մենք նման խնդիր չունենք: Ադրբեջանցիները մեզ համար մրցակից են միայն գորգում»:

Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ մեկնելուց առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահը ասել էր, որ բարձր արդյունքներ է ակնկալում: «Խոստացանք ու արեցինք», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031