ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանը։ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը հաստատեց այս տեղեկությունը:
Խաչիկ Հարությունյանը նախկին պետ Տիգրան Նավասարդյանի տեղակալն էր եւ նրա ազատումից հետո նշանակվել էր պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը երեքշաբթի «Արմավիր» ՔԿՀ-ում էր։
Նշենք, որ ներկայումս «Վարդաշեն» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները պետեր չունեն։ Ղեկավարների պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահված է համապատասխանաբար գնդապետ Վազգեն Առաքելյանին և գնդապետ Լեոնիդ Մկրտչյանին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ