«Դա մեր արժեհամակարգը քայքայող, մեր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք ներկայացնող խնդիրներ են եւ համասեռամոլները, եւ այն աղանդավորականները, որոնք օրը ցերեկով ինչ ասես անում են, բայց հրաժարվում են զենք բռնել՝ ինչ է դա հակասում է իրենց աղանդավորական մոտեցումներին», – Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նա Շուռնուխի դեպքերից հետո այսպիսի գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի եւ ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:
Եվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ՀՔԾ է դիմել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քանի որ գտնում է, որ պատգամավորն ատելության քարոզ է անում:
Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Իմ գրառումն արժանացել է բազմահազարավոր քաղաքացիների հավանությանը: Ես այդ գրառումը չեմ արել լայքեր կուտակելու մոլուցքով, բայց իմ ասածի հետ… իմացած եղեք, որ գրառումն արտահատել է նաեւ իրավական համակարգում աշխատող հազարավոր ընկերների հավանությունը, պարզապես իրենք իրենց կարգավիճակից ելնելով, քանի որ գրառումներ կատարելու եւ լայքեր դնելու անհրաժեշտություն չեն տեսնում՝ ելնելով կարգավիճակից… դա չի նշանակում, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ այն կարծիքին է, որ ես ատելություն եմ բորբոքել: Ես ոչ թե ատելություն, այլ կարծիքս եմ արտահայտել նման կարգավիճակի մարդկանց, ովքեր ի վիճակի են իրենց սեռական ոչ ավանդական կողմնորոշումներով խարխլել մեր հայկական բարքերը, մեր արժեհամակարգը, մեր երկրի անվտանգությունը:»:
Գեւորգ Պետրոսյանը հորդորեց. «Թող գնան ու կարդան Աստվածաշունչ, որ մարդկությունը առաջացել է Ադամից եւ Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»:
Մեր հարցին՝ ձեր գրառման տակ երբ մեկը գրում է՝ «Դրանց քարով խփելն էլ ա քիչ, Գեւորգ ջան, տենց կոպիտ բաները կասես իրար հետ կանենք» ու դուք «լայք» եք դնում, դրանով նաեւ բռնությանը չեք սատարո՞ւմ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, հիմա մարդը ասենք թե իր լեքսիկոնը ունի, ես հո չեմ մտնի ամեն գրառման տակ գրեմ՝ քարով խփելն արգելվում է: Կարեւորն ինձ համար, որ մարդը արտահայտել է իր դիրքորոշումը, կարող է ես համաձայն եմ, կարող է ես համաձայն չեմ»: Մենք ճշտեցինք, այսինքն, երբ դուք «լայք» եք դնում, դա դեռ չի նշանակո՞ւմ, որ դուք համաձայն եք այդ մտքի հետ՝ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե լայք եմ դրել, դա չի նշանակում, որ ես իր գրառման բոլոր կետերի հետ համաձայն եմ, հիմա պատկերացնո՞ւմ եք ես բանուգործս թողեմ, բոլոր գրառումները գրաքննության ենթարկեմ, թե այստեղ ինչ ուղղագրական սխալ է արել: Կարեւորը, որ մարդը համաձայն է նրան, որ մեր երկրում դա համարվում է սպառնալիք»:
Նա ասաց, որ գրառումների տակ նաեւ հայհոյանքներ են լինում. «Հիմա ի՞նչ անեմ, էդ հայհոյանք գրողին տանեմ դատի՞ տամ: Պետք չի էդ լայքն ընդունել՝ որպես բռնության քարոզչության համար համաձայնություն: Կարեւորը՝ մարդը համաձայն է, որ Հայաստանում աղանդավորներն ու համասեռամոլները չարիք են»:
Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը մնում է իր կարծիքին ու եթե մեկը գտնում է,որ այդտեղ օրենքի խախտում կա, ինքը իր ամեն մի ասածի համար պատասխանատու է, թող գնան դիմեն իրավապահներին:
Մեզ հետ զրույցում Արթուր Սաքունցն այսպես հիմնավորեց իր ներկայացրած դիմումը. «Իր խոսքը որակվում է որպես ատելության խոսք եւ դա ասում է ոչ թե ինչ-որ շարքային քաղաքացի, որը կարող է ունենալ իր կարծիքը, եւ որը կարող են ընդունել կամ չընդունել, խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավորի, որն ընտրողների է ներկայացնում…իր կարծիքը այլ քաղաքացիների համար նշանակություն ունի, կարծիք է ձեւավորում: ԱԺ պատգամավորը պաշտոնատար անձ է, որն ունի անձեռնմխելիություն, եթե ազդեցություն չունենար, անձեռնմխելիության կարգավիճակ Սահմանադրությունը չէր նախատեսի: Հետո նա ներկայացնում է օրինաստեղծ մարմին, որը ձեւավորում է օրենսդրական դաշտ իրավական նորմերի եւ առավել քան անհամատեղելի է ատելության խոսքը, հակասահմանադրական դիրքորոշում ունեցող անձի գտնվելը այդտեղ»:
Գեւորգ Պետրոսյանը հորդորում է քրեական իրավունքի գրականություն կարդալ, հորդորում է Աստվածաշունչ կարդալ ու տեսնել, որ Ադամը Եվայի հետ է, ոչ թե Պողոսի: Սաքունցն արձագանքեց. «Ես չգիտեմ Աստվածաշունչը սահմանադրական որ հոդվածով է որպես նորմ կիրառելի, բայց քրեական իրավունքի շրջանակում դա միանշանակ գտնվում է, դրանում կասկած չունեմ: Դրա հիման վրա ենք մենք հաղորդում տվել: Իսկ թե ինչ ընթացք կստանա, մենք կհետեւենք իրավական գործընթացին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ Քրեական օրենսգիրք: Աստվածաշունչ կարդացե՛ք, ՀՀ հպարտ քաղաքացիներ: Ոչինչ, որ դա մի անկապ ու հակասություններով լի գիրք է՝ ծիծաղաշարժ հրեական հեքիաթների ու անհեթեթությունների մի ժողովածու: Ուշադիր կարդացեք մարդատյացության այդ ժանգոտ դասագիրքը, եւ պարզ կդառնա, թե որտեղ են Գեւորգ Պետրոսյանի ատելության ու անհանդուրժողականության ակունքները…
Գոմիկներին պետք է բուժել, որովհետև նրանք հիվանդ են։ Հետո ինչ, որ տարիներ առաջ արևմտյան բժշկական ինչ-որ կառույցների միջամտությամբ գոմիկությունը հանվել է հոգեկան հիվանդությունների ցանկից։ Դա չի նշանակում, որ այն դադարել է հիվանդություն լինելուց․ դա նշանակում է, որ գոմիկներին ինչ-ինչ ուժեր ծառայեցնում են կեղտոտ նպատակների համար, իսկ իրենք կամ չեն հասկանում դա, կամ չեն ուզում հասկանալ, որովհետև մարդ երբեք ինքն իրեն չի խոստովանի, որ ինքը անհեռատես է և թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն։ Լավ կլինի, նման մարդը նստի և ինքն իրեն հարց տա, ինչու՞ նախկինում իր արատը հիվանդություն էր, իսկ հիմա՝ «նորմա»։ Ինչու հենց այսինչ ժամանակ հանվեց ցանկից, ինչ եղավ դրանից հետո, հետո ինչ է լինելու և արդյո՞ք ինքը ճիշտ է վարվում, երբ հրահրում է մարդկանց, որ իրեն նվաստացնեն։ Արդյո՞ք դա անձամբ իրեն դարձնում է երջանիկ։ Ի դեպ, երջանկության մասին․ թող կարդան այն մասին, թե գոմիկների քանի տոկոսն է ինքնասպանություն գործում և ինչ պատճառներով։
Բոլոր ժամանակների ինկվիզիտորները շատ են սիրում “բուժել”: Դե, իհարկե, իրենք “բժիշկ” են, այլ ոչ թե դահիճ ու սադիստ: Իսպանական Սուպրեման “բուժում” էր աղանդավորներին, “նոր քրիստոնեաներին”, այլախոհներին ու գիտնականներին, գերմանական Գեստապոն՝ հրեաներին ու գնչուներին, կոմունիստներին ու հաշմանդամներին, ռուսական Սինոդը՝ դուխոբորներին ու բապտիստներին, հրեաներին ու այլ “ինորոդցիներին”, ստալինյան Գուլագը՝ “հակահեղափոխական” տարրերին, կուլակներին ու “ժողովրդի թշնամիներին”…
Իսկ վեղարավորների մեջ “գոմիկների” տոկոսը դեռ չե՞ք հաշվել: Այդ թիվը ակնհայտորեն ավելի մեծ պիտի լինի, քան միջին ցուցանիշը՝ ամբողջ հասարակության կտրվածքով… Բա մե՞ղք չեն այդ կրոնական քողի տակ թաքնված “հիվանդները”. մի քիչ էլ իրենց “բուժեիք”, էլի… 🙂