Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. հիմնական պատճառներից է ծխախոտի մնացորդների նետումը

Օգոստոս 07,2018 16:33

Օգոստոսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող աղբամանների հաճախակի դարձած հրդեհների և դրանք ոչ ճիշտ տեղակայման վայրերում տեղադրելու հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ, որը վարեց ԱԻ փոխնախարար Արամ Թանքարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Սանիթեք» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում տեղադրված աղբամանների և աղբահանության գործընթացի հետ կապված խնդիրները. մասնավորապես՝ աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերի կտրուկ աճն ու նմանատիպ հրդեհների վերացման հնարավոր մեխանիզմներն ու ճանապարհները:

ԱԻ փոխնախարար Թանքարյանը նշեց, որ 2015թ.-ից ի վեր, որի ընթացքում եղել է աղբամաններում հրդեհների բռնկման 42 դեպք, աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. «2016թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018.-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»,- ներկայացրեց փոխնախարարը:

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելով Երևան քաղաքում աղբահանության և աղբամանների հրդեհային անվտանգության խնդիրները՝ ԱԻ փոխնախարարը շեշտեց, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին:

Քննարկվեց նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը:

«Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ու Ոստիկանությանն արագ արձագանքման կազմակերպման համար՝ պատրաստակամություն հայտնեց իրականացնել խնդիրների լուծմանը միտված ծրագրային բարեփոխումներ՝ խոստանալով, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031