«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն օգոստոսի 12-ին, ժամը 18-ին Իջևանի քանդակների այգում բացելու է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» վերնագրով ցուցահանդես:, Ցուցադրվելու են հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պաստառներ եւ այլն:
Իջեւանի քաղաքապետարանի եւ Տավուշի մարզպետարանի կայքերը այդ ցուցահանդեսի մասին տեղեկություններ չեն հայտնում:
Այս շաբաթ Տավուշի մարզ է այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսին: Նա ասաց՝ ոչ:
Մարզպետին հարցրինք այդ ցուցահանդեսի մասին: Նա ասաց՝ ինքը տեղյակ է, որ օգոստոսի 12-ին Իջեւանի քաղաքային այգում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կայանալու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արփինե Երիցյանի ֆեյսբուքյան էջից