Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը՝ քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին

Օգոստոս 07,2018 16:20

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երեւանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը», – հայտնել է նա։

Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը՝ քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին։

«Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եվ այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի իմիջին», – մանրամասնել է մամուլի քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031