Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արի տուն» ծրագրի չեղարկման պատճառով 160 սփյուռքահայեր չեն կարողացել վերադարձնել ինքնաթիռի տոմսը

Օգոստոս 07,2018 16:17

Ինչպես հայտնի է, Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այս տարի չիրականացավ. փոխարենը, այն միաձուլվեց «Սփյուռք ամառային դպրոցին» եւ դարձավ «Քայլ արա դեպի տուն» անվամբ ծրագիր, որն օգոստոսի կեսերից է մեկնարկում: Սակայն «Արի տուն» ծրագրի մասնակիցների մի մասն արդեն տոմսեր էր ձեռք բերել. սփյուռքահայերը վերջերս ԶԼՄ-ներով դժգոհել էին, որ ծրագրի չեղարկման հետեւանքով չեն կարողանում վերադարձնել ինքնաթիռի արդեն իսկ գնված տոմսերը: Խնդրի առնչությամբ այսօր Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 160 սփյուռքահայ չի կարողացել տոմսերը վերադարձնել կամ հետաձգել չվերթը:

«Վերջերս աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է կազմակերպեր այդ երեխաների համար որոշակի ծրագրեր, ինչը եւ արվել է հաջողությամբ: Այն սփյուռքահայերի համար, որոնք չեն հասցրել տոմսերը հետ վերադարձնել ու ժամանել են ՀՀ, «Արի տուն» ծրագրի նման մի ծրագիր է իրականացվել՝ առանց ճամբարի: Ծրագիրը շուտով կավարտվի»,-հայտնեց Դավիթ Սարգսյանը:

Նրա գնահատմամբ՝ ծրագրի մասնակից պատանիներն ու երիտասարդները գոհ են եւ շատ ուրախ. «Եզրափակիչ միջոցառումը շատ հուզիչ էր: Երեխաներից երկուսը լացում էին, որ ավելի շուտ չեն կարողացել շփվել մյուսների հետ»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայրենադարձության ծավալներին, փոխնախարարը մշտական բնակության նպատակով հայրենիք վերադարձածների թվերի չէր տիրապետում, սակայն վստահեցրեց. «Շատերն են մեզ զանգում ու ասում, որ վստահում են ներկայիս իշխանություններին ու պատրաստ են հայրենիք վերադառնալ: Արձագանքները շատ են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031