Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հավատացեք, ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»․ Վալերի Օսիպյանի հայտարարությունը Գյումրիում

Օգոստոս 07,2018 15:56

Այսօր Գյումրու Օյունջյանի անվան վարժարանում աշխատանքային փակ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ինչպես խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ոստիկանապետը՝ Շիրակի մարզային վարչության իր գործընկերների հետ քննարկել է կատարված աշխատանքները, իր կողմից տրվել են հանձնարարականներ, ուշադրության է հրավիրել բացթողումներին։ Հանցատեսակներից առավել շատ ուշադրության է հրավիրել բնակարանային գողություններին, որոնք շատ են մտահոգում քաղաքացիներին։

Անդրադառնալով վերջին շրջանում շատերին բերման ենթարկելուն, ձերբակալելուն, այնուհետ ազատ արձակելուն՝ ոստիկանապետն ասաց․ «Մենք առաջնորդվում ենք բացառապես օրենքով, և իրավապահ համակարգը, այդ թվում ոստիկանությունը վստահեցնում եմ ձեզ անտեղի որևէ քաղաքացու ոստիկանություն չի ներկայացնի և որևէ մեղադրանք չի առաջադրի։ Եթե կան բերման ենթարկվածներ, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա, իսկ եթե կան բերման ենթարկվածներ, որոնք ազատ են արձակվում, դա նշանակում է, մենք ունենք համապատասխան տեղեկություններ և այդ տեղեկությունները ստուգելու նպատակով և՛ հրավիրվում են, և՛ բերման են ենթարկվում, չհամապատասխանելու դեպքում ազատ են արձակվում»։

Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված էլ ոստիկանապետն ասաց, որ այսօրվանից սկսել են ցուցակներում անճշտությունների վերացումը , դրանք նվազագույնի պետք է հասցնեն կամ բացառեն։

«Գտնում եմ, որ ոստիկանությունը ուղիղ միջամտություն ունի ընտրությունների արդյունքների հետ: Արդյունքների վրա ազդեցություն ունենալը չի նշանակում, որ ոստիկանությունը զբաղվում է ընտրակեղծիքներով և այլն, բայց չծառայելով, ցուցակները պատշաճի չբերելով, ցուցակները լինելով չճշտված, թերի նպաստում ենք արդյունքների վրա։ Տեղամասերում պատշաճ չծառայելով՝ նպաստում ենք արդյունքների վրա, չկանխելով ընտրակաշառքները՝ նպաստում ենք արդյունքների վրա։ Վստահեցնում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում անկախ նրանից՝ ինչ ընտրություն է տեղի ունենալու, հավատացեք ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ»,- վստահեցրեց Վալերի Օսիպյանը։

Նա նաև ասաց, որ սպասեն նոր բացահայտումների, թե հատկապես որ ոլորտում, ոստիկանապետն հորդորեց չշտապել։

Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում իսպառ վերացված է կոռուպցիան, իսկ այն գործընկերները, որոնք դա չեն հասկացել, կկրեն օրենքով նախատեսած պատիժ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031