Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդավառ տոնելու համար ոսկեպարցիները Ռուսաստանից հայրենի գյուղ էին եկել

Օգոստոս 07,2018 15:44

Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները տոնեցին Վարդավառը: Ոսկեպարցիները ավանդաբար Վարդավառը նշում են օգոստոս ամսվա առաջին կիրակի: Վարդավառը տոնելու համար, ամեն տարվա պես, Ռուսաստանից հայրենի գյուղ էին եկել այնտեղ բնակվող բազում ոսկեպարցիներ: Նրանց մի մասը Ռուսաստանից ժամանել էր սեփական ավտոմեքենաներով:

Ոսկեպարցիները տոնը նշեցին Ոսկեպար գյուղի աղբյուրների տաղավարներում բացված սեղաններով, Ոսկեպար գետում լողանալով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031