Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետի փեսայի հետ փոխկապակցված ընկերությունը կամ կեղծ տվյալներ է ներկայացրել կամ աշխատող թաքցրել

Օգոստոս 07,2018 15:17

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել էր «2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի» արդյունքները»: Այս ուսումնասիրությունը վերաբերում է ուժային կառույցներին: Արտակ Մանուկյանն, ի թիվս մի շարք ընկերությունների, անդրադարձել էր նաեւ «Յուտեկ ավտո» ընկերությանը, որն որպես ավտոլվացման կետ, տարիներ շարունակ պայմանագիր է կնքել ՀՀ ոստիկանության հետ՝ մեքենաները լվանալու համար:

Aravaot.am-ի հետ զրույցում Արտակ Մանուկյանն ասաց, որ այս ընկերությունը կնքված պայմանագրով պետք է ունենա առնվազն 4 աշխատող: Սակայն, «Յուտեկ ավտո»-ն զինծառայողների հիմնադրամին (խոսքը յուրաքանչյուր աշխատակցից հիմնադրամին 1000 դրամների փոխանցման մասին է) 3 աշխատող է ցույց տվել:
Այսինքն՝ տվյալ ընկերությունը կամ պայմանագրում կեղծ տվյալներ է ներկայացրել կամ 4-րդ աշխատողին չի գրանցել:


Ըստ լրատվամիջոցների, դեռեւս 2016 թվականին «Յուտեկ ավտո»-ն ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսնուն՝ Արթուր Գեւորգյանին էր պատկանում: Այս ընկերությունը 3 տարի շարունակ ոստիկանության հետ պայմանագիր է կնքել ու լվացել ոստիկանական ավտոմեքենաները, դրա դիմաց ստանալով 20-30 միլիոն դրամ: Այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում էր, թե «Յուտեկ ավտո»-ն իր փեսային է պատկանում:

Նախորդ տարվա մայիս մասին, Երեւանի ավագանու ընտրությունների օրը Գասպարյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է՝ «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի ուղղակի դրա մասին խոսել, բացարձակապես ոչ մի կապ չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա: Բամբասանքները չի կարելի մեկնաբանել: Աստված ձեզ օգնական»:

Սակայն, 2017-ի փետրվարի 16-ին ոստիկանության եւ «Յուտեկ-Ավտո»-ի միջեւ կրկին կնքվել է պայմանագիր, սրանից օրեր անց՝ փետրվարի 16-ին Արթուր Գևորգյանն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի, դադարեցրել է իր մասնակցությունը նշված ընկերությունում:

Այս տարիներին, եւ հիմա էլ «Յուտեկ-Ավտո»-ի տնօրենը Արթուր Գեւորգյանի եղբայրն է՝ Տիգրան Գեւորգյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031