Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Նամակներ ստանում եմ, բայց ոչ` ինձ հետ սուրճ խմած մարդկանցից»

Օգոստոս 07,2018 15:08

Անդրադառնալով իր` վերջերս արած այն հայտարարությանը, թե էական չէ իր հետ ով` ինչքան սուրճ է խմել, միեւնույն է` դա որեւէ հանգամանք չի փոխելու ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում ասաց. «Աշխատանքի դիմումներ չեմ ստանում եւ, ըստ էության, իմ ելույթը իր նպատակին ծառայել է, ինչ խնդիր դրել էի իմ առաջ, հասել եմ այդ խնդրին: Աշխատանքի դիմումներ ստանում եմ տասնյակներով, ամեն օր, բայց դրանք ոչ թե ինձ հետ սուրճ խմած մարդկանցից են, այլ քաղաքացիներից»

Վարչապետի տիկինը նման խնդրանքներն իր աշխատանքի ամենացավոտ կողմը որակեց. «Ոչնչով չես կարող մարդուն օգնել, բայց նա հույսով քեզ է դիմում, խնդրում է, որ իր համար որեւէ աշխատանք գտնես: Իմ պատասխանն էլ նման դեպքերում այն է, որ ես հենց հիմա պետք է նստեմ համակարգչի դիմաց, մտնեմ տարբեր կայքեր եւ փորձեմ իրենց համար հարմար աշխատանք գտնել, քանի որ որեւէ այլ կերպ որեւէ մեկի համար չեմ կարող աշխատանք գտնել: Հույս ունեմ, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի, շուտով աշխատատեղեր կավելանան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031