Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկինը` սաբոտաժի, «Լույսի» եւ 18 երեխայի աջակցության մասին

Օգոստոս 07,2018 14:40

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում emergency ծրագիր որակեց իրենց աջակցությունը արտասահմանի լավագույն բուհերում սովորող երեխաների համար: Տիկին Հակոբյանն ասաց, որ իմ «Քայլը» հիմնադրամը փորձել է լուծում գտնել «Լույս» հիմնադրամի այն շահառուների համար, որոնք ընդունվել են «դրսի» լավագույն համալսարաններ ու կանգնել փաստի առաջ, քանի որ «Լույսը» փակվել է:

Նա տեղեկացրեց, որ 18 հոգու կարողացել են տարբեր չափով աջակցել` «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, Վան Լափոյան կանադահայ գործարարի եւ անանուն բարեգործի հատկացրած միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ՝ 517 000 դոլարի ներդրում է եղել:

18-ը «Լույսի» շահառուներ են եւ 4-ը` առանց «Լույսի» են ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ: Նրանք 2018-19 ուս տարվա համար դիմած ուսանողներն են: Որոշ ուսանողներ չեն արձագանքել «Իմ քայլը» հիմնադրամին, տիկին Հակոբյանի ձեւակերպմամբ, գուցե ինքնուրույն են հայթայթել ուսման վարձը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արսինե Խանջյանին եւ Սերժ Թանկյանին, որոնք մեծ դեր ունեցան բարեգործներ գտնելու հարցում»,-ասաց նա: Ապա երեխաներին մաղթեց արդյունավետ ուսում եւ նոր գիտելիքներով վերադարձ Հայաստան:

Ուսանողներից երկուսի հետ, որոնք ներկա էին միջոցառմանը խորհրդանշական պայմանագիր կնքվեց: Տիկին Հակոբյանն ասաց, որ մյուսների հետ եւս պայմանագիր կկնքվի, նաեւ հույս հայտնեց, որ նրանց կապն այնքան սերտ է հայրենիքի հետ, որ առանց պայմանագրի էլ ուսման ավարտից հետո կվերադառնան Հայաստան:

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին` Աննա Հակոբյանն ասաց, որ քննարկումների մեջ են` «Լույսի» դադարեցման հետեւանքները մեղմելու եւ ներդրողներ գտնելու առումով, հավելեց, որ առաջիկայում հաշվի են առնելու այն մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են պետությանը:

Տիկին Հակոբյանը հավելեց. «Լույսի» դադարեցման մեջ հնարավոր չէ չգտնել սաբոտաժի տարրեր. «Այն մեթոդաբանությունը, որով աշխատել են «Լույսը» եւ մնացած հիմնադրամները, այժմ դրանցով հնարավոր չէր նոր իրողություններում եւ քաղաքական պայմաններում աշխատել: Սաբոտաժի տարրը չհերքելով` ես կարծում եմ, որ դա ինչ-որ իմաստով նաեւ պարտադրված էր, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ այդ հիմնադրամի կառավարիչները կարողանային արագ հարմարվել եւ նոր իրողություններում գտնել լուծումներ: Ի վերջո, մեծ գումարների մասին է իրականում խոսքը: Այն, ինչ նախկինում է արվել է, բոլորս գիտենք, թե ինչպես է արվել»:

Աննա Հակոբյանն ասաց, որ քանիցս առնչվել են տարբեր մարդկանց հետ, որոնք ինչ-ինչ կասկածներ են հնչեցրել` կապված «Լույսով» ուսումնառության մեկնած երեխաների ընտրության հետ, որոնք ինքը չի կարող հաստատել:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031