Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՅԴ խմբակցությունից միայն երեք պատգամավոր միացել Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրահավաքին

Օգոստոս 07,2018 14:34

«Գերագույն մարմնի հաղորդագրությունը`ստորագրահավաքի վերաբերյալ, իբրեւ բոլոր հարցերի` իմ պատասխան`տեղադրեք»,- Aravot.am-ի հարցին`ո՞րն է դրդապատճառը, որ միացաք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց փոփոխելու ստորագրահավաքին, մանավանդ, ակնհայտ էր, որ հասարակությունը բացասական է արձագանքելու այդ նախաձեռնությանը, այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հայտարարության մեջ նշված էր, որ որեւէ անպատեհություն չեն տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին. «Մարտի 1-ի, 2-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Ռ. Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»։

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց փոփոխելու հարցով ստորագրահավաքին միացել են 46 պատգամավորներ: Նրանցից երեքը ՀՅԴ խմբակցությունից են`Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։

Հետաքրքրվեցինք`պատճառը ո՞րն է, որ ՀՅԴ խմբակցության մի մասը միացել է ստորագրահավաքին, մի մասը`ոչ. ՀՅԴ-ն երկակի խա՞ղ է խաղում: «Յուրաքանչյուրն, իհարկե, ենթադրություններ անելու իրավունք ունի, բայց նման խնդիր չկա: Այն պահին, երբ ստորագրություններ էին հավաքվում, երեքս ենք ներկա եղել, երեքս էլ ստորագրել ենք: Բառախաղի տեղ չէ եւ «երկակի խաղն» ընդհանրապես անիմաստ բառակապակցություն էր, որ օգտագործեցիք»,- պատասխանեց Արմենուհի Կյուրեղյանը: Հարցին`եթե խմբակցության մյուս անգամներն էլ ներկա լինեին, նրանք է՞լ կստորագրեին, տիկին Կյուրեղյանը պատասխանեց. «Ամեն մեկն ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու»:

Դիտարկմանն էլ`«Ծառուկյան» դաշինքում պատգամավորներին պատժում են սեփական դիրքորոշումն արտահայտելու համար, Արմենուհի Կյուրեղյանը արձագանքեց. «ՀՅԴ ԳՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանները կան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031